Իսրայելը սկսել է պատ կառուցել Գազայի հատվածի հետ սահմանին 4 փետրվարի 2019 - 13:17 AMT PanARMENIAN.Net - Իսրայելը սկսել է պատ կառուցել Գազայի հատվածի հետ սահմանին: «Պատնեշը կխոչընդոտի ահաբեկիչների ներթափանցումը Գազայի հատվածից Իսրայել»,-հայտարարել է երկրի վարչապետ Բինյամին Նեթանյահուն: Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ պատնեշն անցնելու է արդեն ավարտին հասցված ստորգետնյա պատնեշի երկայնքով: Ստորգետնյա պատնեշը նախատեսված է կասեցնելու ՀԱՄԱՍ-ի գրոհայինների կողմից թունելների կառուցումը: Պաշտպանական պատնեշը 6 մ բարձրություն կունենա և 65 կմ երկարություն և կձգվի Պաղեստինի տարածքների հետ սահմանով, գրում է Deutsche Welle-ն: Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն զգուշացրել էր նոր անկարգությունների վտանգի մասին: Ըստ նրա, եթե Գազայի հատվածում հանգիստ չլինի, ապա նույնիսկ նախընտրական շրջանում Իսրայելի իշխանությունները չեն խուսափի վճռական գործողություններից: Արտահերթ խորհրդարանական ընտրություններն Իսրայելում կայանալու են ապրիլի 9-ին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |