ՎԶԵԲ աջակցությամբ ՀՀ-ում կապիտալի շուկայի զարգացման ծրագրեր կարող են իրականացվել

ՎԶԵԲ աջակցությամբ ՀՀ-ում կապիտալի շուկայի զարգացման ծրագրեր կարող են իրականացվել

PanARMENIAN.Net - Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ)աջակցությամբ ՀՀ-ում կապիտալի շուկայի զարգացմանն ուղղված ծրագրեր կարող են իրականացվել, ինչը մեծապես կնպաստի ներդրումային բարենպաստ միջավայրի կայացմանը: Այդ հարցը քննարկվել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հանդիպմանը Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների գծով ՎԶԵԲ համակարգող տնօրեն Մատտեո Պատրոնեի գլխավորած պատվիրակության հետ:

Փոխվարչապետը կարևորել է ՎԶԵԲ-ի նման գործընկերոջ հետ համագործակցության զարգացումն և ողջունել Բանկի կողմից հատկապես մասնավոր հատվածում իրականացվող ծրագրերը:

Մատտեո Պատրոնը, շնորհակալություն հայտնելով ընդունելության և գնահատանքի բարի խոսքերի համար, ներկայացրել է այն հիմնական ուղղությունները, որոնցով կարող է ընդլայնվել Հայաստանի հետ համագործակցությունը:

Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել ՎԶԵԲ-Հայաստան գործընկերության միջնաժամկետ համագործակցության ծրագրի առաջնայնությունների շուրջ:

Կարևորվել են ծրագրերի իրականացումը ենթակառուցվածքների զարգացման, էներգաարդյունավետության և էներգախնայողության ոլորտներում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---