Բրազիլիայի նախկին նախագահը 13 տարով ազատազրկվել է 7 փետրվարի 2019 - 14:01 AMT PanARMENIAN.Net - Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան մեղավոր է ճանաչվել կաշառակերության և փողերի լվացման մեջ և դատապարտվել է 12 տարի և 11 ամիս ժամկետով ազատազրկման: Այդ դատավճիռը դեռևս կարող է բողոքարկվել: Դատարանն ապացուցված է համարել, որ Դա Սիլվան օգնել է շինարարական ընկերություններից մեկին պատվերներ ստանալ պետության կողմից վերահսկվող նավթային Petrobras կոնցերնից Սան Պաոլո նահանգի Անտիբայա քաղաքում՝ վերանորոգման աշխատանքների դիմաց, գրում է Deutsche Welle-ն dpa գործակալության վրա հղումով: Լուլա դա Սիլվան բազմիցս է հայտարարել, որ կալվածքի սեփականատերն ինքը չէ, այլ իր ծանոթ գործարարը: Սակայն դատավոր Գաբրիելա Հարդթտը հիմնավորել է իր որոշումը այն հանգամանքով, որ գործարարն ու իր ընտանիքը որոշ ժամանակ օգտվել են անշարժ գույքից «որպես իրեցն սեփականություն: 2017-ին Դա Սիլվան արդեն մեկ անգամ դատապարտվել էր բանտարկության կոռուպցիայի և փողերի լվացման համար 9 տարի և 6 ամիս ժամկետով, որը հետագայում հասավ 12 տարի 1 ամսվա: Այժմ 73-ամյա քաղաքական գործիչը կրում է պատիժը Կուրիտիբայի բանտում: Դատավոր Սերժիու Մորուն, որը դատապարտել է Դա Սիլվային 2017-ին, այժմ արդարադատության նախարարն է: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |