// IP Marketing video - START// IP Marketing video - END

Շտապօգնությունն ավելի արագ կարձագանքի

Շտապօգնությունն ավելի արագ կարձագանքի

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանը ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ մշակում է նորմեր՝ շտապօգնության կանչերը տարբերակելու և դրանց ավելի նպատակային արձագանքելու համար․ ձեռնարկված քայլերի շնորհիվ արդեն իսկ կանչերի քանակի նվազման միտում է նկատվում, հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը։

«Մեր առաջնային օղակի բժիշկներին տրվել է հստակ հանձնարարական, որ կապը պոլիկլինիկա և քրոնիկ հիվանդի միջև ուժեղացվի: Եթե 10-15 օր առաջ ունեինք օրական 860-900 կանչ, ապա վերջին շրջանում 700 - 740 կանչ ենք սպասարկում»,- նշել է Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը:

Ընկերության հիմնական նպատակն անհետաձգելի կանչերին արագ արձագանքելն է, սակայն հաճախակի են դեպքերը, երբ կանչերն ամենևին էլ շտապ օգնության համար չեն: Երբեմն, ծառայության արագ արձագանքումը փոքր-ինչ ուշանում է նաև նման կանչերի պատճառով:

Քաղաքացիների կանչերին արագ արձագանքելու գործում շատ կարևոր է նաև շտապօգնության մեքենաների հանդեպ վարորդների գրագետ վերաբերմունքն ու ճանապարհը զիջելու մշակույթի ձևավորումը: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով, կարմիր և կապույտ լուսային ազդանշանով առկայծող փարոսիկներ միացրած և միաժամանակ հատուկ ձայնային ազդանշաններ արձակող տրանսպորտային միջոցին ճանապարհ չզիջելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ 20,000 դրամի չափով:

«Վարորդները ոչ թե զիջելու համար կենթարկվեն վարչական պատասխանատվության, այլ հակառակը՝ չզիջելու»,- ընդգծել է ՃՈ ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկազ Մաթևոսյանը:

«Մեծացել է «Շտապբուժօգնություն» ընկերությանը հատկացվող բյուջեն, որի սահմաններում կփորձենք որոշ չափով բարելավել և՛ աշխատանքային պայմանները, և; ընդլայնել 1-03 ծառայության հնարավորությունները: Ակտիվ քննարկումներ են սկսվել առողջապահության նախարարի հետ, որ քաղաքացիներին սպասարկող շտապբուժօգնության աշխատակիցները նույնպես պետպատվերի շրջանակներում ընդգրկվեն անվճար առողջապահական ապահովագրական ծրագրում: Մոտավորապես 540 աշխատակցի մասին է խոսքը»,- ասել է Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ հաջողվել էր հանգցնել Ծիծեռնակաբերդի անտառում բռնկված հրդեհը
Ուղղաթիռից ճանապարհի երթևեկությանն էին հետևում ՃՈ պետ Եգոր Կարապետյանն ու նրա տեղակալ Նորիկ Սարգսյանը
Նա հավելել է, որ հարցը հանրային քննարկման փուլում է
Ըստ ՀՀ ոստիկանության հրապարակած տվյալների՝ հունիսին հանրապետությունում ՃՏՊ-երի հետևանքով զոհվել է 31 հոգի, որոնցից մեկը մայիսին տեղի ունեցած պատահարի հետևանքով: