Թրամփ. Կիմ Չեն Ինի ղեկավարությամբ Հս. Կորեան մեծ տնտեսական տերություն կդառնա

Թրամփ. Կիմ Չեն Ինի ղեկավարությամբ Հս. Կորեան մեծ տնտեսական տերություն կդառնա

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը կհանդիպեն փետրվարի 27-28-ին Վիետնամի մայրաքաղաք Հանոյում: Այդ մասին Թրամփը հայտնել է փետրվարի 9-ին Twitter-ի իր միկրոբլոգում:

«Կիմ Չեն Ինի ղեկավարությամբ Հյուսիսային Կորեան մեծ տնտեսական տերություն կդառնա», -հայտարարել է Թրամփը:

Նա հավելել է, որ անհամբեր սպասում է հանդիպման և «խաղաղության գործի առաջընթացին», ինչպես նաև ընդգծել այդ բանակցությունների շատ արդյունավետ բնույթը, գրում է Deutsche Welle-ն:

«Կիմը կարող է «զարմացնել ոմանց, բայց ոչ ինձ, քանի որ ես նրան ավելի մոտիկից ճանաչեցի և լիովին հասկանում եմ, թե ինչի է նա ընդունակ»,-հավաստիացրել է ԱՄՆ նախագահը:

Ըստ նրա, Հյուսիային Կորեան «տնտեսական հրթիռ» կդառնա:

Թրամփի և Կիմ Չեն Ինի առաջին հանդիպումը տեղի է ունեցել Սինգապուրում 2018-ի հունիսին: Հանդիպման ավարտին կողմերն ընդունեցին համատեղ հայտարարություն, որտեղ ասվում էր, որ ԿԺԴՀ-ն պատրաստ է լիակատար միջուկային զինաթափման: Ի պատասխան ԱՄՆ-ն պարտավորվել է անվտանգության երաշխիքներ տրամադրել Փհենյանին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---