5-7 աստիճանով կցրտի

5-7 աստիճանով կցրտի

PanARMENIAN.Net - Փետրվարի 9-ի ցերեկը, 10-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով, տեղ-տեղ նաև մառախուղ: Փետրվարի 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վրկ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 9-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 5-7 աստիճանով:

Երևանում՝ փետրվարի 9-ի ցերեկը, 10-ին հնարավոր է թույլ անձրև և մառախուղ, 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---