Կուարոնի «Ռոման»՝ BAFTA-ի գլխավոր մրցանակակիր

Կուարոնի «Ռոման»՝ BAFTA-ի գլխավոր մրցանակակիր

PanARMENIAN.Net - Լոնդոնում տեղի է ունեցել Բրիտանական կինոակադեմիայի (BAFTA) պարգևների մրցանակաբաշխությունը: Տարվա լավագույն ֆիլմ է ճանաչվել Ալֆոնսո Կուարոնի «Ռոման»:

Ֆիլմը նաև պարգևատրվել է լավագույն ռեժիսորական և օպերատորական աշխատանքների համար, ինչպես նաև որպես լավագույն օտարալեզու ֆիլմ: «Ռոման» ավելի վաղ արդեն ստացել էր «Ոսկե գլոբուս» և Վենետիկի փառատոնի գլխավոր մրցանակը:

BAFTA-ի մրցանակների թվով առաջատար է դարձել Յորգոս Լանտիմոսի «Ֆավորիտուհին» ֆիլմը, որը 7 մրցանակի է արժանացել, այդ թվում «Լավագույն բրիտանական ֆիլմ» անվանակարգում, գրում է Meduza-ն:

Լավագույն դերասանուհի է ճանաչվել Օլիվիա Քոլմանը («Ֆավորիտուհին»), իսկ լավագույն դերասան՝ Ռամի Մալեքը («Բոհեմյան ռապսոդիա») ֆիլմում: Երկրոդ պլանի դերերի համար պարգևատրվեկ են Ռեյչել Վայսը («Ֆավորիտուհին») և Մահերշալ Ալին («Կանաչ գիրքը»):

«Ռոման» և «Ֆավորիտուհին» նաև Օսկարի գլխավոր հավակնորդներից են: Ֆիլմերը ներկայացված են 10 անվանակարգում: «Օսկարի» հանձնման արարողությունը կանցկացվի փետրվարի 24-ին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---