Չայլդիշ Գամբինոյի This is America երգը՝ լավագույնը «Գրեմմիում»11 փետրվարի 2019 - 12:22 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 10-ին Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Գրեմմի» երաժշտական մրցանակի 61-րդ մրցանակաբաշխությունը: Մրցանակը սահմանել է Ամերիկայի ձայնագրող ընկերությունների ասոցիացիան: Պարգևներ են հանձնվել 84 անվանակարգում: «Տարվա երգ է ճանաչվել որպես Childish Gambino հայտնի ամերիկացի ռեփեր Դոնալդ Գլովերի This is America երգը: Խոսքերը գրել է ինքը Գլովերը, երաժշտությունը Գլովերը շվեդ կոմպոզիտոր Լյուդվիգ Յորանսոնի հետ համագործակցությամբ, հայտնում է Deutsche Welle-ն: This is America-ն մրցանակներ է ստացել նաև «Լավագույն երաժշտական տեսանյութ» և «Լավագույն ռեփ/վոկալ կատարում» անվանակարգերում: 2018-ի լավագույն ալբոմ է ճանաչվել Քեյսի Մասգրեյվի Golden Hour-ը, իսկ »Լավագույն դեբյուտ» անվանակարգում հաղթել է երգչուհի Դուա Լիպան: Լեդի Գագան պարգևատրվել է «Լավագույն փոփ մեներգի/կատարման» համար » (Joanne կոմպոզիցիայի համար) և «Լավագույն երգ վիզուալ ԶԼՄ-ների համար» անվանակարգում (Shallow-ն «Աստղը ծնեց» ֆիլմից): Մրցանակակիրներից Արիանա Գրանդեն չէր մասնակցում մրցանակաբաշխությանը՝ նա բոյկոտ է հայտարարել կազմակերպիչներին, որոնք թույլ չեն տվել նրան կատարել 7 Songs նոր թրեկը: Նա հաղթել է «Լավագույն վոկալ փոփ ալբոմ անվանակարգում Sweetener-ի համար: «Օպերային կատարման լավագույն ձայնագրություն» անվանակարգում ներկայացված հայտնի ռուս երգիչ Դմիտրի Խվորոստովսկին, որը մահացել է քաղցկեղից 2017-ի նոյեմբերին, մրցանակի չարժանացավ: Նա Վերդիի «Ռիգոլետտոյի» վրա աշխատել է հայտնի ռեժիսոր Կոնստանտին Օրբելյանի հետ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր |