Պենտագոնի ղեկավարն Աֆղանստանում է չհայտարարված այցով

Պենտագոնի ղեկավարն Աֆղանստանում է չհայտարարված այցով

PanARMENIAN.Net - ԱՄՆ պաշտպանության նախարարության ղեկավարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը մեկնել է Աֆղանստան չհայտարարված այցով: Փետրվարի 11-ին նա ժամանել է Քաբուլ: Շանահանը մտադիր է հանդիպել Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանիի հետ, ինչպես նաև այնտեղ գտնվող ԱՄՆ զինծառայողների:

Պենտագոնի ղեկավարի այցը անցնում է ԱՄՆ ներկայացուցիչների և Թալիբան շարժման խաղաղ բանակցությունների շեմին: Ընդ որում թալիբները դեռ հրաժարվում են ուղիղ բանակցություններից Աֆղանստանի կառավարության հետ՝ համարելով այն «ԱՄՆ աջակիցներ»: Բացի այդ, նրանք չեն ցանկանում, որ պաշտոնական Քաբուլի ներկայացուցիչները ներկա լինեն ԱՄՆ հետ հանդիպմանը, գրում է Deutsche Welle-ն:

Քաբուլն իր հերթին մտադիր է շարունակել Թալիբանի հետ ուղիղ բանակցություններ սկսելու փորձերը: Սակայն, Աֆղանստանի կառավարությունում մտահոգություն ունեն, որ ԱՄՆ-ն կարող է ավելի շուտ դուրս բերել զորքերը երկրից, քան առաջընթաց կգրանցվի թալիբների հետ բանակցություններում:

2018-ի դեկտեմբերին հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է դուրս բերել ԱՄՆ զորքերն Աֆղանստանից, որտեղ այժմ մոտ 14,000 ամերիկացի զինվորական կա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---