Իրանը կշարունակի զարգացնել հրթիռային տեխնոլոգիաները11 փետրվարի 2019 - 17:55 AMT PanARMENIAN.Net - Իրանը կշարունակի բազմապատկել իր ռազմական հզորությունն ու զարգացնել հրթիռային տեխնոլոգիաները: Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Հասան Ռոհանին: Նա նշել է, որ դրա համար Թեհրանին Արևմուտքի թույլտվությունը հարկավոր չէ: «Մենք կշարունակենք ավելացնել մեր ռազմական հզորությունը: 40 տարում, և հատկապես վերջին 5 տարում, մեր հնարավորություններն այդ ոլորտում ապշեցնում են աշխարհը»,-ասել է Ռոհանին տոնական միջոցառումների ժամանակ՝ նվիրված Իսլամական հեղափոխության 40-րդ տարեդարձին, գրում է «Կոմերսանտը»: Նա նշել է, որ անկախ ԱՄՆ և Իսրայելի պատժամիջոցներից, Իրանը շարունակելու է ընթանալ իր ընտրած ուղղությամբ: Իրանը սեփական հրթիռային ծրագիրը զարգացնում է 1990-ականներից: Իրանը հրաժարվում է բանակցել հրթիռային ոլորտի սահմանափակման շուրջ, ինչի համար էլ քննադատվում է ԱՄՆ և արևմտյան այլ երկրների կողմից: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |