Պապիկյան. Մարզպետարանների աշխատողների մոտ 30%-ը կկրճատվի![]() 11 փետրվարի 2019 - 17:21 AMT PanARMENIAN.Net - Մարզպետարանների աշխատակիցների մոտ 30%-ը կկրճատվի: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը՝ հավելելով, որ մարզպետարանների «օպտիմալացման գործընթացը» նախաձեռնել է դեռևս հոկտեմբեր ամսից: «Մի քանի մարզպետարաններում ուսումնասիրություն ենք կատարել և եկել ենք այն եզրահանգման, որ մարզպետարանների աշխատակիցների մոտ 30%-ը կկրճատվի»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը: Ըստ նրա՝ այդ աշխատանքներում ներգրավել են խորհրդատվական ընկերություն, որի ֆինանսավորումն իրականացնում է Շվեցարիայի զարգացման գործակալությունը: Սուրեն Պապիկյանի խոսքով՝ արդեն իսկ սխեման կա. մի քանի դետալների շտկումից, նաև՝ կառավարության կառուցվածքային վերջնական փոփոխություններից հետո, հաջորդ քայլը կլինեն մարզպետարանները: Անդրադառնալով այն հարցին, թե ինչ սկզբունքով են կրճատումներն արվելու, որպեսզի լավ աշխատակիցները դրսում չհայտնվեն՝ նախարարն ասել է, որ մրցույթ են անցկացնելու և արդյունքում կմնան լավ աշխատողները: «Այս օպտիմալացումները մեկ նպատակ են հետապնդում՝ արդյունավետ կառավարում և ավելի որակյալ մասնագետների ներգրավում»,-ասել է նա: Օպտիմալացում է իրականացվել կառավարության կազմում, 17 գործող նախարարություններից 5 կրճատվել է: Նոր կառավարությունում 12 նախարարություն կա: ![]() ![]() Ավիատոմսերի գինը սկսվում է €175-ից
Նա յուրացրել է $5.3 մլն, չի վճարել 2 մլրդ դրամի հարկ Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ԱՄԷ-ում Անվտանգության ապահովման կարևորագույն բաղադրիչ է լինելու հայրենական ռազմական արդյունաբերության զարգացումը ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |