€5.15 մլն-ի դրամաշնորհ՝ ՀՀ-ում ճանապարհների անվտանգության բարելավմանը

€5.15 մլն-ի  դրամաշնորհ՝ ՀՀ-ում   ճանապարհների անվտանգության բարելավմանը

PanARMENIAN.Net - Եվրոպական ներդրումային բանկը €5.15 մլն դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին՝ ճանապարհային անվտանգության բարելավման համար, հայտնում է «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը։

Դրամաշնորհից €0.65 մլն-ը կհատկացվի տեխնիկական աջակցության խորհրդատվական ծառայություններին, €4.25 մլն-ը՝ շինարարական աշխատանքներին, և €0.25 մլն-ը՝ այլ կազմակերպչական ծախսերի համար։

Եվրոպական ներդրումային բանկը տեխնիկական աջակցության համար մրցութային կարգով կընտրի խորհրդատու, որը կանցնի իր պարտականությունների կատարմանը 2019 թվականի ապրիլից։

Տեխնիկական աջակցության շրջանակում հիմնականում նախատեսվում է՝ ավտոճանապարհների վրա ընտրված վտանգավոր տեղամասերի բարելավման առկա նախագծերի վերանայում կամ նոր նախագծերի մշակում, այլ վտանգավոր տեղամասերի հայտնաբերում և դրանց բարելավման նախագծերի մշակում, վտանգավոր տեղամասերի բարելավման առաջնահերթության սահմանում և շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողություն, ճանապարհային անվտանգության աուդիտորների պատրաստում և սերտիֆիկացում ճանապարհների նախագծման՝ Հայաստանում գործող ստանդարտների վերանայում՝ դրանք ճանապարհային անվտանգության Եվրոպական միության և միջազգային լավագույն փորձին համապատասխանեցնելու նպատակով։

Խորհրդատուն սերտորեն գործակցելու է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» և «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ների հետ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---