Երևանի տրանսպորտային ցանցը կհամալրվի 70 ավտոբուսով14 փետրվարի 2019 - 12:09 AMT PanARMENIAN.Net - Երևանի տրանսպորտային ցանցը կհամալրվի շուրջ 70 ավտոբուսով: Այդ մասին հայտնել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Նրա խոսքով՝ 19 երթուղի սպասարկող «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի հավաքակայանում «Հայգեր» մակնիշի շուրջ 70 չօգտագործված ավտոբուս կա: «Դրանք քաղաքապետի հանձնարարությամբ առաջիկայում գիծ դուրս կբերվեն՝ համալրելով քաղաքապետարանի կողմից սպասարկվող երթուղիների ցանկը: Մինչև մայրաքաղաքի նոր տրանսպորտային համակարգի ամբողջական ներդրումը մինջանկյալ նոր երթուղիներ ու շարժակազմ կներգրավվի. Երթուղիների ավելացմանն ու ընկերության գործառույթների ընդլայմանը զուգահեռ, «Երևան ավտոբուս»-ում տեղի կունենան փոփոխություններ, մասնավորապես, տեխնոլգիական վերազինման և նոր աշխատակիցների ներգրավման առումով», - նշել է Կարապետյանը: Նա նաև հավելել է, որ քաղաքապետարանը քննարկում է մինչև նոր ցանցի ներդրումը ուրիշ նոր շարժակազմ ձեռք բերելու ու երթուղի մտցնելու հնարավորությունը: «Այս ընթացքում պարբերաբար տարբեր արտադրող ընկերությունների ներկայացուցիչրների հետ հանդիպումներ են տեղի ունենում»,- պատմել է խոսնակը: Ընթերցեք նաև.Որոշ ավտոբուսների վարորդներ դուրս չեն եկել երթուղի՝ վախենալով կրճատումներից Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |