Հարրի Փոթերի մասին ֆիլմեր էլի կլինեն, վստահ է Ռեդքլիֆը

Հարրի Փոթերի մասին ֆիլմեր էլի կլինեն, վստահ է Ռեդքլիֆը

PanARMENIAN.Net - Բրիտանացի դերասան Դենիել Ռեդքլիֆը վստահ է, որ Հարրի Փոթերի մասին ֆիլմաշարը շարունակություն կունենա: Այդ մասին նա հայտնել է IGN պորտալին տված հարցազրույցում:

«Վստահ եմ, որ առաջիկայում ինչ-որ այլ վարկած կլինի: Ես գիտեմ, որ վերջին Հարրի Փոթերը չեմ, որին կտեսնեմ իմ կյանքում, չէ որ արդեն արդեն ունենք մի քանիսը»,-հայտարարել է դերասանը լրագրողների հետ զրույցում: Նշվում է, որ խոսքը, հավանաբար, Ջեյմի Փարքերի և Հարեթ Ռիվզի մասին է, որոնք կատարել են երիտասարդ Փոթերի դերը Լոնդոնի թատերական բեմերից մեկում, գրում է Lenta.ru-ն:

Ռեդքլիֆն ասել է, որ իր համար հետաքրքիր կլինի հետևել Փոթերի մասին կինոֆիլմերի ճակատագրին, որտեղ նա ինքն է նկարահանվել: «Հետաքրքիր կլինի, եթե դրանք վերաթողարկվեն կամ ուղղակի նոր ֆիլմեր նկարահանվեն, իսկ գուցե՝ սերիալ: Ես հաճույքով կնայեմ»,-ասել է Ռեդքլիֆը:

Փոթերիանան կախարդական ունակություններով օժտված պատանի Հարրի Փոթերի մասին վիպաշարն է, որի առաջին գիրքը լույս է տեսել 1998-ին: Վեպերը թարգմանվել են 77 լեզվով և տպագրվել 500 մլն ընդհանուր տպաքանակով: Բոլոր գրքերը, 8-րդից բացի, էկրանավորվել են:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---