Մակունցը մտադիր է դատի տալ դերասանին՝ իրեն զրպարտելու համար

Մակունցը մտադիր է դատի տալ  դերասանին՝ իրեն զրպարտելու համար

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է դերասան Վիգեն Ստեփանյանի այն հայտարարությանը, թե իբր նա կոռումպացված է անվանել ավագ սերնդի արվեստագետներին:

Ասուլիսներից մեկի ընթացքում Վիգեն Սարգսյանն ասել է, որ ԱՄՆ-ում հայ արվեստագետների հետ հանդիպմանը, այն ժամանակ դեռևս ՀՀ մշակույթի նախարար Մակունցը, ի պատասխան հանդիպմանը մասնակցողներից մեկի հարցին, թե ինչու է նախարարն անտեսում ավագ տարիքի արվեստագետներին, պատասխանել է, թե «ավագ սերունդը կոռումպացված է»:

«Հարգարժան Վիգեն Ստեփանյանն ինձ է վերագրում է խոսքեր, որոնք իբրև թե ասել եմ ԱՄՆ-ում հայ արվեստագետների հետ հանդիպման ժամանակ: Դիմում եմ պարոն Ստեփանյանին հետևյալ կոչով. կամ ապացուցում եք, որ ես նման բան եմ ասել, կամ հրապարակավ ներողություն խնդրում ինձանից: Հակառակ պարագայում զրպարտության համար համապատասխան ընթացակարգով դիմելու եմ իրավապահ մարմիններին», - ասել է Մակունցը՝ հավելելով, որ այդ հանդիպումը տեսագրվել է:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---