Ասադը՝ քրդերին. Սիրիայի բանակից բացի ձեզ ոչ ոք չի կարող պաշտպանել18 փետրվարի 2019 - 15:27 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի նախագահ Բաշար Ասադը «Սիրիայի դեմոկրատական ուժերին» (SDG) կոչ է արել համագործակցել իշխանական ուժերի հետ։ Նա զգուշացրել է, որ Սիրիայից ԱՄՆ-ի զինված ստորաբաժանումների դուրսբերումից հետո Թուրքիան ձգտելու է իր ազդեցությունը ընդլայնել: Անդրադառնալով SDG-ի և ԱՄՆ-ի միջև առկա համագործակցությանը՝ Ասադն ասել է. «ԱՄՆ-ն ձեզ մատնելու է։ Բացի Սիրիայի բանակից ձեզ ոչ ոք չի կարող պաշտպանել։ Եթե դուք երկիրը պաշտպանելու համար ոչինչ չանեք, ապա կդառնաք նրանց (թուրքերի) ստրուկը», հայտնում է Ermenihaber-ը: Այդ համատեքստում Ասադը նշել է, որ քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերի» վերջին հնարավորությունը Սիրիայի իշխանությունների հետ համագործակցելն է։ Խոսելով Սիրիայի նոր սահմանադրությունը գրելու աշխատանքներից՝ Սիրիայի նախագահն ասել է, որ դրանց ցանկանում են մասնակցել նաև ընդդիմադիր ուժերը։ Վերջիններիս Ասադն անվանել է «Թուրքիայի գործակալներ», ինչն էլ մեծապես զայրացրել է թուրքական լրատվամիջոցներին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր, որ ԱՄՆ առաքելությունը Սիրիայում ավարտված է: «Մենք հաղթեցինք «Իսլամական պետությանը» Սիրիայում: Ինձ համար դա այնտեղ գտնվելու միակ պատճառն էր Թրամփի նախագահության օրոք»,-ասել է ԱՄՆ նախագահը: Այժմ Սիրիայում մոտ 2000 ամերիկացի զինվորական կա: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին Թուրքիայի ԱԳՆ-ն դժգոհել է Հայոց ցեղասպանության մասին տարբեր երկրների հայտարարութուններից Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել «բոլոր կողմերին սատարել համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման առաջարկին» Մայր աթոռում Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն է եղել Հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը |