2018-ին ՀՀ բանկերը 20%-ով ավելի շատ հարկ են վճարել19 փետրվարի 2019 - 11:51 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի բոլոր առևտրային բանկերը 2018 թվականին պետական բյուջե են վճարել 48.6 մլրդ դրամի հարկ, ինչն ավելի քան 20%-ով շատ է 2017 թվականի 40.4 մլրդ դրամի համեմատ: 2018 թվականի ընթացքում 1000 խոշոր հարկատուները վճարել են պետբյուջե մոտ 926․5 մլրդ դրամ 2017-ի 807․4 մլրդ դիմաց։ Բյուջեի ընդհանուր հարկային եկամուտներն, ընդ որում, կազմել են 1.306 մլրդ դրամ նախորդ տարվա 1․158 մլրդ դիմաց։ Այսինքն, 1000 խոշոր ձեռնարկությունները ապահովել են հարկերի 70․9 տոկոսն 2018-ի 69․7 տոկոսի դիմաց։ Առավել հետաքրքրիր են մեծահարուստ գործարարների վճարած հարկերի ծավալի փոփոխությունները։ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տվյալներով, բոլոր բանկերն ընդգրկվել են ՀՀ 1000 խոշոր հարկատուի ցուցակում: 2018 թվականին Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն Ամերիաբանկն է, որը բյուջե է վճարել 6.1 մլրդ դրամի հարկ, ինչն ավելի քան 52%-ով շատ է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ: Ավելի քան 6 մլրդ դրամ հարկերի ծավալով երկրորդ ամենախոշոր հարկատու բանկն Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն է, որի վճարած հարկերը նախորդ տարվա համեմատ ավելացել են 44%-ով: Ընթերցեք նաև՝ «Նվազել են արդյոք Ալեքսանյանի հարկերը. Գործարարն ու պետությունը՝ հեղափոխությունից հետո»: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով Սունակին ուղղված նամակում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին Ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Նա պահանջում է, որ իրեն գրավոր ներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ Դատարանը մերժել է միջնորդությունը |