Ադրբեջանը կարող է կորցնել Վրաստանի գազի շուկայում մոնոպոլիստի դիրքը

Ադրբեջանը կարող է կորցնել Վրաստանի գազի շուկայում մոնոպոլիստի դիրքը

PanARMENIAN.Net - Վրաստանի էկոնոմիկայի նախարար Գեորգի Կոբուլիյան հայտարարել է, որ երկիրը մտադիր է դիվերսիֆիկացնել բնական գազի շուկան, և չի ցանկանում, որ Ադրբեջանը լինի միակ մատակարարը:

«Ուզում ենք, որ Ադրբեջանը լինի (Վրաստանի գազի շուկայում-խմբ.), բայց նաև ուզում ենք գազ ստանալ Ռուսաստանից: Մեր բնակչությունն ու ընկերությունները կշահեն դրանից: Կլինի նվազագույն մրցակցություն, և դա կազդի գների վրա», - ասել է վրացի պաշտոնյան:

Ադրբեջանական Haqqin.az-ի փոխանցմամբ, Վրաստանի կառավարությունը բանակցություններ է վարում ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ՝ պայմանագրի ժամկետը երակարաձգելու ուղղությամբ:

Ադրբեջանին է պատկանում Վրաստանի բնական գազի շուկայի 99.65%-ը:

 Ուշագրավ
---