Ռոհանի. Իրանի և ԱՄՆ միջև լարվածությունը գագաթնակետին է հասել

Ռոհանի. Իրանի և ԱՄՆ միջև լարվածությունը գագաթնակետին է հասել

PanARMENIAN.Net - Թեհրանի և Վաշինգտոնի հարաբերությունները գերագույն լարվածության են հասել: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

«Այսօր լարվածությունն Իրանի և ԱՄՆ միջև գագաթնակետին է հասել: Այլ կերպ ասած, Վաշինգտոնը փորձում է առավելագույն ճնշում գործադրել Իրանի ժողովրդի հանդեպ, որն, իր հերթին, առավելագույնս ցուցադրում է իր կամքը, հույսն ու հավատը»,-ասել է Ռոհանին: Նա նշել է, որ «ամենևին կասկած չունի, որ իրանական կողմն է հաղթելու»,-հայտնում է ՏԱՍՍ-ը IRIB հեռուստատեսության վրա հղումով:

Ըստ Իրանի նախագահի, Իրանը, ՌԴ-ն ու Թուրքիան «Վարշավայի կեղծ ու ցուցադրական հանդիպմանը հակադրեցին կառուցողական և ազդեցիկ հանդիպումը Սոչիում», ինչն, ըստ նրա, ևս մեկ վկայությունն է «ԱՄՆ տարածաշրջանային քաղաքականության պարտության»:

Փետրվարի 13-14-ին Վարշավայում կայացել է ԱՄՆ և Լեհաստանի նախարարական համաժողովը՝ նվիրված Մերձավոր Արևելքի խնդիրներին: Ըստ ԱՄՆ վարչակազմի վարկածի, հանդիպման նպատակն էր մեխանիզմներ մշակել տարածաշրջանում իրավիճակի կայունացման և Իրանի ազդեցության սահմանափակման ուղղությամբ: Իրանը հրավիրված չէր հանդիպմանը, իսկ ՌԴ-ն հրաժարավել է մասնակցությունից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---