Փաշինյան. ՀՀ կառավարությունը մարդու իրավունքների համար պայքարողների դաշնակիցն է20 փետրվարի 2019 - 17:25 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխության ժամանակ հայտարարել է, որ ՀՀ կառավարությունը մարդու իրավունքների համար պայքարողների դաշնակիցն է: «ՀՀ-ում կառավարությունը ոչ թե մարդու իրավունքների խախտումները թույլ տվողների դաշնակիցն է, այլ նրանց, ովքեր պայքարում են այդ իրավունքների համար որևէ ոլորտում», - ասել է վարչապետը, հայտնում է Aysor.am-ը։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ կարևոր է արձանագրել, որ մարդը, իսկապես, բարձրագույն արժեք է Հայաստանի Հանրապետությունում: Վարչապետը հավելել է նաև, որ Հայաստանի համար կարևոր շրջափուլ է և այդ կարևորությունն ընդգծվում է նրանով, որ «մի ոլորտի խնդիրը, երբ 25 տարի հնարավոր չէր լինում լուծել, ի վերջո, այսօր ստացել է իր լուծումը»: «Այն փաստը որ ՀՀ-ում տեղի են ունում ընտրություններ, որոնց պաշտոնական արդյունքները չեն վիճարկվում, սա, իսկապես, շրջադարձային իրադարձություն է», - ասել է նա: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |