Պեսկով. ՀԱՊԿ-ում օպերատիվ կառավարման պակաս չկա22 փետրվարի 2019 - 17:09 AMT PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) օպերատիվ կառավարման պակաս չկա, չնայած գլխավոր քարտուղարի նշանակման հարցում առկա տարաձայնություններին: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Պեսկովը: «Ոչ Կրեմլում, ոչ ՀԱՊԿ անդամների թվում ոչ մի ֆրուստրացիա չկա, ՀԱՊԿ-ում ղեկավարման վակուում ևս չկա»,-ասել է Պեսկովը, հայտնում է ՌԲԿ-ն: Կրեմլի ներկայացուցիչը հիշեցրել է, որ գործում է գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը: «Կան որոշ տարաձայնություններ ՀԱՊԿ անդամ երկրների միջև, որոնք այժմ կարգավորվում են, այդ գործընթացը շարունակվում է»,-հավելել է Պեսկովը՝ նշելով, որ օպերատիվ կառավարման դեֆիցիտ ևս չկա: Ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականը, անդրադառնալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցին, նշել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անզիջում դիրքորոշման պատճառով կառույցը կարող է ևս մեկ տարի առանց գլխավոր քարտուղարի մնալ:ՌԴ արտաքին գործերի նախարարության աղբյուրի փոխանցմամբ, ՀԱՊԿ-ում արդեն «համակերպվել են այն մտքի հետ, որ Հայաստանի դիրքորոշման պատճառով կազմակերպությունում դեռևս մեկ տարի գլխավոր քարտուղար չի լինելու»: Նա միևնույն ժամանակ նաև նշել է, որ կառույցը շարունակում է իր բնականոն աշխատանքը: Բելառուսի Անվտանգության խորհրդի ղեկավար Ստանիսլավ Զասի նշանակումը ձգձգվում է: Ավելի վաղ Զասի թեկնածությունը հաստատել են ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները՝ բացի Հայաստանից: Բելառուսի ԱԳՆ մամուլի խոսնակ Անատոլի Գլազը հույս էր հայտնել, որ Փաշինյանը մոտ ժամանակներս կընդունի Զասին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |