«Կոմերսանտ». Փաշինյանի անզիջում դիրքորոշման պատճառով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակումը հետաձգվում է

«Կոմերսանտ». Փաշինյանի անզիջում դիրքորոշման պատճառով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակումը հետաձգվում է

PanARMENIAN.Net - Ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականը, անդրադառնալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցին, նշել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անզիջում դիրքորոշման պատճառով կառույցը կարող է ևս մեկ տարի առանց գլխավոր քարտուղարի մնալ:

ՌԴ արտաքին գործերի նախարարության աղբյուրի փոխանցմամբ, ՀԱՊԿ-ում արդեն «համակերպվել են այն մտքի հետ, որ Հայաստանի դիրքորոշման պատճառով կազմակերպությունում դեռևս մեկ տարի գլխավոր քարտուղար չի լինելու»: Նա միևնույն ժամանակ նաև նշել է, որ կառույցը շարունակում է իր բնականոն աշխատանքը:

«Այդ պաշտոնում Բելառուսի Անվտանգության խորհրդի ղեկավար Ստանիսլավ Զասի նշանակումը ձգձգվում է այն պատճառով, որ Փաշինյանը հույս ունի իր թեկնածուին հաստատել», - գրել է պարբերականը:

Ավելի վաղ Զասի թեկնածությունը հաստատել են ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները՝ բացի Հայաստանից: Բելառուսի ԱԳՆ մամուլի խոսնակ Անատոլի Գլազը հույս էր հայտնել, որ Փաշինյանը մոտ ժամանակներս կընդունի Զասին:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---