ՀՀ-ն և Կանադան կգործակցեն ԶՈւ գնդերեցների վերապատրաստման հարցում

ՀՀ-ն և Կանադան կգործակցեն ԶՈւ գնդերեցների վերապատրաստման հարցում

PanARMENIAN.Net - ՀՀ-ն և Կանադան պայմանավորվածություն են ձեռք բերվել համագործակցել և փորձի փոխանակում իրականացնել խաղաղապահ առաքելությունների ընթացքում գնդերեցների գործունեության հարցում: Այդ հարցը Երևանում քննարկել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և Կանադայի զինված ուժերի հոգևոր առաջնորդ, գեներալ-մայոր Գի վարդապետ Չափդելանին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդության և Կանադայի ԶՈւ հոգևոր առաջնորդության միջև համագործակցությանն առնչվող հարցեր: Կանադական կողմը ներկայացրել է Կանադայի զինված ուժերում կապելանության (գնդերեցության) ընթացակարգերը` կապելան-բանակ-պետություն համագործակցության ձևաչափով, հայտնում է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը և իրականացնել փորձի փոխանակում խաղաղապահ առաքելությունների ընթացքում գնդերեցի առաքելության, զինվորների և սպաների քրիստոնեական դաստիարակության գործում գնդերեցների դերի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ, ինչպես նաև կազմակերպել ՀՀ ԶՈւ երկու գնդերեցների վերապատրաստում Կանադայում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---