Բանակից խուսափելու համար հետախուզվողների թիվը մոտ 10,000 է

Բանակից խուսափելու համար հետախուզվողների թիվը մոտ 10,000 է

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ներկա պահին պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար հետախուզվող ՀՀ քաղաքացիների թիվը մոտ 10,000 է:

Քոչարյանը նշել է, որ համապատասխան օրենսդրական կարգավորմամբ, նրանց հնարավորություն կտրվի վերադառնալ հայրենիք:

«Նրանց մի մասը, համոզված եմ, մինչև 27 տարեկան են, որոնք կարող են վերադառնալ և ծառայության անցնել ՀՀ զինված ուժերում», - ասել է Քոչարյանը:

2018 թվականի հունիսի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է արտերկրում գտնվող զորակոչային տարիքի ՀՀ քաղաքացիների՝ կամավոր հայրենիք վերադառնալու և ժամկետային զինծառայության անցնելու պատրաստակամություն հայտնելու դեպքում նրանց նկատմամբ հետախուզում չիրականացնելու հարցին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---