Կիմ Չեն Ինը զրահապատ գնացքով է ժամանել Վիետնամ՝ Թրամփի հետ հանդիպման![]() 26 փետրվարի 2019 - 13:54 AMT PanARMENIAN.Net - Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը ժամանել է Վիետնամի Դոնգդանգ քաղաքը Չինաստանի հետ սահմանին, որտեղից կմեկնի Հանոյ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման: Երկրորդ միջուկային գագաթնաժողովը, որի հիմնական թեման լինելու է Կորեայի թերակղզու ապամիջուկայնացումը, կանցնի փետրվարի 27-28-ին: Փետրվարի 26-ին Վիետնամ է ժամանել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: Հյուսիսային Կորեայից վիետնամական Դոնգդանգ Կիմ Չեն Ինն իր զրահապատ գնացքով է ժամանել, հավանաբար, մոտ 60 ժամ անցկացնելով ճանապարհին, գրում է «Վեդոմոստին: Թրամփի հետ առաջին հանդիպմանը Սինգապուրում Կիմ Չեն Ինը ժամանել էր ինքնաթիռով: Դոնգդանգում հանդիսավոր դիմավորման արարողությունից հետո Կիմ Չեն Ինը նստել է Mercedes, որով էլ կհասնի Հանոյ՝ հաղթահարելով մոտ 170 կմ: Կիմ Չեն Ինի և Թրամփի առաջին կարճ հանդիպումը Հանոյում տեղի կունենա փետրվարի 27-ին, որից հետո երկու նախագահները կմեկնեն «սոցիալական ընթրիքի», որտեղ նրանց կուղեկցեն նաև թարգմանիչներ, հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սարա Սանդերսը: Հաջորդ օրը կլինեն հիմնական հանդիպումները՝ հնարավոր է, առնվազն 5 հանդիպում 2 օրում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |