Իրանի նախագահը չի ընդունել Զարիֆի հրաժարականը27 փետրվարի 2019 - 12:44 AMT PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Հասան Ռոուհանին չի ընդունել ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի հրաժարականը: Ռոուհանին հայտարարել է երկրի արտգործնախարար Ջավադ Զարիֆին, որ երկրի ղեկավարությունը, այդ թվում գերագույն առաջնորդ Ալի Համենեին, վստահում է նրան: «Ձերդ գերազանցություն, դուք վայելում եք իմ և Իրանի ղեկավարության, առանձնապես, գերագույն առաջնորդի, վստահությունը: Շարունակեք ձեր ուղին համարձակ, տոկուն ու սթափ»,-գրել է Ռոուհանին Զարիֆին հասցեագրված նամակում, որի տեքստը հրապարակվել է Իրանի նախագահի կայքում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Փետրվարի 26-ին Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը հայտարարել էր իր հրաժարականի մասին: «Ես ներողություն եմ խնդրում իմ բոլոր թերացումների համար...վերջին տարիներին, երբ ես արտաքին գործերի նախարար եմ եղել...Ես շնորհակալ եմ Իրանի ժողովրդին և պաշտոնյաներին»,-գրել էր նա Instagram-ի իր էջում: Զարիֆն Իրանի ԱԳ նախարար է նշանակվել 2013-ի օգոստոսին, Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության կնքումից 2 տարի առաջ: Համաձայնագրով Իրանը չպետք է զարգացնի իր միջուկային ծրագիրն ու չպետք է միջուկային զենքի վրա աշխատի՝ միջազգային պատժամիջոցների չեղարկման դիմաց: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |