// IP Marketing video - START// IP Marketing video - END

2018-ի լավագույն սմարթֆոնը հայտնի է

2018-ի լավագույն սմարթֆոնը հայտնի է

PanARMENIAN.Net - Mobile World Congress 2019 միջազգային ցուցահանդեսի ժյուրին ընտրել է 2018-ի լավագույն սմարթֆոնը:

Փորձագետները «սմարթֆոններ» անվանակարգում լավագույնն են համարել չինական Huawei ընկերության Mate 20 Pro սմարթֆոնը, որն առաջ է անցել iPhone XS Max-ից, Google Pixel 3-ից, OnePlus 6T-ից և Samsung Galaxy Note 9-ից, գրում է Lenta.ru-ն:

2018-ին ժյուրին նախապատվությունը տվել էր Apple ընկերության iPhone X-ին:

19-րդ միջազգային ցուցահանդեսն ընթանում է Բարսելոնայում, այն մեկնարկել է փետրվարի 25-ին: Փետրվարի 28-ը ցուցահանդեսի վերջին օրն է:

Mate 20 Pro սմարթֆոնը ներկայացվել է 2018-ի հոկտեմբերին: Հեռախոսի գլխավոր առանձնահատկությունն է եռակի տեսախցիկը, որի հիմնական մոդուլը 40 մեգապիքսել թողունակություն ունի: Սարքն ունի նաև մատնահետքի սկանավորման հնարավորություն անմիջապես էկրանին:

 Ուշագրավ
Բջջային կապի բաժանորդների թվաքանակը նախորդ տարում 2017-ի համեմատ աճել է 2.6%-ով
Անդրոիդ Սոֆիան ՄԱԿ կողմից որպես մարդ ճանաչված և քաղաքացիություն ունեցող միակ ռոբոտն է
Սմարթֆոնը կթողարկվի 3 երանգով՝ սև, ինդիգո, պղնձագույն
Հայտնի աստղագետին «Նշանակալի հասարակական գործունեության համար» շքանշանը կհանձնի NASA-ի ղեկավար Ջիմ Բրիդենստայնը