Բողոքի ցույցեր Ալժիրում. Ավելի քան 60 մարդ է տուժել 2 մարտի 2019 - 12:25 AMT PanARMENIAN.Net - Ալժիրում զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել 81-ամյա նախագահ Աբդել Ազիզ Բուտեֆլիկի նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու դեմ, որը հավակնում է այդ պաշտոնին արդեն 5-րդ անգամ: Հանրահավաքների ժամանակ 63 մարդ է տուժել, ևս 45-ը ձերբակալվել է, հայտնում է TSA Algerie պորտալը՝ ոստիկանության վրա հղումով: Ըստ Sky News Arabia-ի, 1 անձ զոհվել է: Ընդհանուր առմամբ բողոքներին մասնակցել է ավելի քան 800,000 մարդ: Ոստիկանությունում նշում են, որ ձերբակալվածների մեծ մասը հոգեմետ միջոցների ազդեցության տակ է եղել, գրում է «Կոմերսանտը»: Ըստ ոստիկանության, ցույցերի մասնակիցների մի մասը օրվա ավարտին «սկսել է վնասել պետական սեփականությունը» և բախումներ հրահրել: Բոլոր տուժածներին հոսպիտալացրել են: Նախագահական ընտրություններն Ալժիրում նախանշված են ապրիլի 18-ին: Բուտեֆլիկան նախագահ է 1999-ից: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր |