ԱԻՆ-ը հորդորում է չերթևեկել Գորիս-Երևան և Սիսիան-Գորիս ճանապարհներով 2 մարտի 2019 - 15:12 AMT PanARMENIAN.Net - Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 1-ից ձնաբքի և ուժեղ քամու պատճառով Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Երևան հատվածի 12-րդ և Սիսիան-Գորիս հատվածի 28-րդ կմ-երին կան արգելափակված ավտոմեքենաներ: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նախարարությունը հորդորում է վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` նախապես իրազեկվելով ճանապարհի վիճակի մասին 911 հեռախոսահամարով կամ նախարարության կայքի միջոցով: Մարտի 1-ին ժամը 12:00-ից 22:12-ը փրկարարները նշված տարածքներում արգելափակումից դուրս են բերել մոտ 2000 ավտոմեքենա, որից 400-ը տեղափոխվել է անվտանգ տարածք, իսկ 30 քաղաքացի՝ ՊՆ թիվ N զորամաս՝ գիշերակացի: Փրկարարական միջոցառումներն իրականացվել են ԱԻՆ, ՊՆ, ՏԻՄ, ՃՈ և «ՃԱՆՇԻՆ» աշխատակիցների համատեղ ուժերով և միջոցներով: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |