«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի պայմանները կփոփոխվեն

«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի պայմանները կփոփոխվեն

PanARMENIAN.Net - Կառավարությունը հաստատել է ՀՀ կառավարության 2010-ի հունվարի 29-ի «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիրը հաստատելու մասին» նախագծում փոփոխություններ իրականացնելու նախագիծը:

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը ներկայացրել է փոփոխությունները և նշել, որ կանխավճարի մոտեցումներն են փոխվել, բնակարանային արժեքն է բարձրացել, վարկի ժամկետն է երկարաձգվել մինչև 30 տարի, ինչպես նաև բարելավել է երիտասարդ ընտանիքի տարիքային շեմին ներկայացվող պահանջները՝ հանելով ամուսիններից յուրաքանչյուրին ներկայացվող մինչև 35 տարվա սահմանափակումը և թողնելով միայն գումարային 70 տարվա տարիքի սահմանափակումը, հայտնում է Aysor.am-ը:

Նախարարը նշել է, որ նախագծի ընդունման արդյունքում ծրագրի հասանելիությունը կբարձրանա` երիտասարդ ընտանիքները կկարողանան 7,5 % կանխավճարով ձեռք բերել բնակարան, նախկինում 9,5 տոկոս է եղել:

«Բնարականի արժեքն է բարձրացել և, ապահովագրական գործիքի համադրմամբ,առաջնային շուկայից (անմիջապես կառուցապատողից) երիտասարդ ընտանիքները կկարողանան ձեռք բերել 30 մլն դրամ արժեքով բնակարաններ, որի արդյունքում շուկայում կնկատվի որոշակի աշխուժություն», - ասել է նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ սրանով բարելավվում են երիտասարդ ընտանիքների կողմից բնակարան ձեռք բերելու պայմանները:

«Ամուսններին յուրաքանչյուրին ներկայացվող մինչև 35 տարեկան լինելու սահմափակումը վերացնում ենք, ինչը նշանակում է, որ Հայասանում պաշտոնապես բարձրացնում ենք երիտասարդ համարելու շեմը, հիմա կարող է երիտասարդ համարվել ոչ միայն մինչև 35, 40, 45 տարեկանը: Ամուսինների տարիքի գումարը 70 տարեկան նորմալ է, այսինքն ամուսիններից մեկը կարող է լինել հիսուն, մյուսը քսան և ընտանիքը կհամարվի երիտասարդ, ինչը կարծում եմ շատ կարևոր նվաճում է: Մենք կարող ենք պաշոնապես արձանագրել, որ, նախնական հաշվարկներով, հիսուն տարեկանները ՀՀ-ում այլևս համարվում են երիտասարդ, ինչի կապակցությամբ բոլոր ներկա հիսուն տարեկաններին շնորհավորում եմ», - կատակել է Նիկոլ Փաշինյանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---