Շախմատի ԱԱ․ ՀՀ կանանց հավաքականը 3-րդ անգամ անընդմեջ պարտվել է

Շախմատի ԱԱ․ ՀՀ կանանց հավաքականը 3-րդ անգամ անընդմեջ պարտվել է

PanARMENIAN.Net - Աստանայում շարունակվող շախմատի կանանց աշխարհի թիմային առաջնության չորրորդ տուրում Հայաստանի հավաքականը 1.5:2.5 հաշվով պարտվել է Չինաստանի թիմին՝ կրելով երրորդ անընդմեջ պարտությունը:

Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը և Աննա Սարգսյանը խաղաղ ելքով ավարտեցին իրենց պարտիաները, իսկ չորրորդ խաղատախտակի վրա հանդես եկող Սիրանուշ Ղուկասյանը պարտություն կրեց, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Նախորդ 3 տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել էր Եգիպտոսին, պարտվել Ռուսաստանին ու Հնդկաստանին: 5-րդ տուրում հայ շախմատիստուհիները կմրցեն ԱՄՆ-ի թիմի հետ, որի կազմում հանդես է գալիս Տաթև Աբրահամյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---