Էմերի. Մխիթարյանը լավ խաղաց «Ռեննի» հետ հանդիպմանը

Էմերի. Մխիթարյանը լավ խաղաց «Ռեննի» հետ հանդիպմանը

PanARMENIAN.Net - «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի էմերին մեկնաբանել է Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչում «Ռեննի» հետ հանդիպումը, որն ավարտվել է 1:3 հաշվով:

Լոնդոնցիների մարզիչը պարզաբանել է, թե ինչու է երկրորդ խաղակեսում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին տեղափոխել պաշտպանի դիրք:

«Առաջին հերթին ես նման որոշում կայացրեցի, քանի որ մենք շատ լավ խաղացինք այդ կառուցվածքով «Սաութհեմփթոնի» հետ: Ես ուզում էի, որ հեռացումից հետո, այդ դասավորվածությունը պահպանվի: Երկրորդ խաղակեսում մեզ հարկավոր էին թարմ ֆուտբոլիստներ, որոնք կկարողանային օգնել գրոհի ժամանակ:

Ցավոք, մեզ չհաջողվեց շատ պահեր ստեղծել՝ երկրորդ գնդակն իրացնելու համար: Բայց ես կարծում եմ, որ Մխիթարյանը շատ լավ հանդիպում անցկացրեց: Նա ստիպված էր 40-50 րոպե աջ պաշտպանի դիրքում խաղալ, նա լավ արեց դա»,-ասել է Էմերին, գրում է «Արսենալի» մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---