SIPRI. ԱՄՆ-ն ու ՌԴ-ն՝ զենքի արտահանման առաջատարներ

SIPRI. ԱՄՆ-ն ու ՌԴ-ն՝ զենքի արտահանման առաջատարներ

PanARMENIAN.Net - Ստոկհոլմի խաղաղության խնդիրների ուսումնասիրության միջազգային ինստիտուտը (SIPRI) մարտի 11-ին հրապարակել է սպառազինության համաշխարհային առևտրի մասին նոր զեկույցը: Նշվում է, որ հիմնական արտահանողներն այդ ոլորտում 2014-2018-ին, ինչպես և նախկինում, եղել են ԱՄՆ-ն ու Ռուսաստանը, թեև ՌԴ սպառազինությունների վաճառքի ծավալները 17%-ով նվազել են նախորդ հնգամյակի՝ 2009-2013թթ., համեմատ:

Ըստ նոր զեկույցի, սպառազինության վաճառքի համաշխարհային ծավալը 2014-2018-ին նախորդ հնգամյակի համեմատ աճել է 7,8%-ով: Զենքի ամենախոշոր վաճառողները համարվող ԱՄՆ-ն, ՌԴ-ն, Չինաստանը, Ֆրանսիան և Գերմանիան վաճառել են ընդհանուր ծավալի 75%-ը, իսկ ԱՄՆ-ին և ՌԴ-ին միասին բաժին է ընկնում 57%-ը, գրում է ՏԱՍՍ-ը:

Առաքումների աճը գրանցվել է հիմնականում դեպի Մերձավոր Արևելքի երկրներ, մինչդեռ մյուս տարածաշրջաններում կրճատվել է: Ամենամեծ ներկրողներն են Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Իսրայելը, Կատարն ու Իրաքը:

ԱՄՆ-ն իր արտադրած սպառազինության վաճառքն ավելացրել է 29%-ով, իսկ մասնաբաժինը գլոբալ մասշտաբով աճել է 30%-ից մինչև 36%:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---