// IP Marketing video - START// IP Marketing video - END

ԲՀԿ-ն աշխատանքից ազատելը հեշտացնող առաջարկ էր արել․ Նախագիծը մերժվել է

ԲՀԿ-ն աշխատանքից ազատելը հեշտացնող առաջարկ էր արել․ Նախագիծը մերժվել է

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության որոշմամբ մերժվել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մի շարք պատգամավորների՝ Աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը:

Դրանով գործատուին հնարավորություն էր ընձեռնվում աշխատողի հետ լուծելու աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը՝ պայմանագրով սահմանված պարտականություններն մեկ ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում առանց հարգելի պատճառի չկատարելու դեպքում:

Կառավարությունը որոշել է օրենսգիրքը թողնել անփոփոխ, նկատի ունենալով, որ միշտ չէ, որ գործատուի կողմից հնարավոր կլինի հիմնավորել և ապացուցել աշխատողի՝ մեկ ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում պարտականություններ առանց հարգելի պատճառի չկատարելը:

Նշվում է, որ կան այնպիսի ոլորտներ, որտեղ նույնիսկ մեծ ցանկության դեպքում հնարավոր չէ աշխատողի համար ամբողջությամբ սահմանել օրվա կտրվածքով աշխատանքային պարտականությունները:

«Բացի այդ առաջարկվող կարգավորումների պարագայում մեծանում է գործատուի կողմից սուբյեկտիվ որոշումների ընդունման ռիսկը», - ասված է հիմնավորման մեջ:

 Ուշագրավ
Հանդիպումը հեռարձակվում է վարչապետի Ֆեյսբուքյան էջում
Երկրորդ տեղում է Ռուսաստանի Դաշնության թիմը
Նախագծով սահմանվում են նաև այն պայմանները, որոնք համարվում են «կյանքի դժվարին իրավիճակ»