Վենեսուելայում ջրամատակարարման խափանումներ են13 մարտի 2019 - 11:46 AMT PanARMENIAN.Net - Էլեկտրաէներգիայի տևական բացակայությունը Վենեսուելայում հանգեցրել է մի շարք քաղաքների ջրամատակարարման խափանումների: Խմելու ջրի պակասի պատճառով երկրի բնակիչներից շատերը ստիպված են գետերի ու այլ ջրամբարների աղտոտված ջուրն օգտագործել: Որոշ վայրերում խմելու ջուր կարելի է գնել միայն դոլարով: Կարակասի արևելյան շրջանների բնակիչները շարժվել են դեպի աղտոտված Գուայրե գետը՝ տարաները լցնելու համար: Երբ ոստիկանությունը փակել է ճանապարհը, մարդիկ սկսել են բղավել. «Կոկորդներս չորացել է»,-գրում է Deutsche Welle-ն: Երկրում էլեկտրականության բացակայության պատճառով նախագահ Մադուրոյի հրամանով մարտի 13-ին դպրոցները էլի չեն աշխատի: Բացի այդ, նա հրահանգել է հումանիտար օգնություն հասցնել հիվանդանոցներ: Ըստ ժամանակավոր նախագահ Խուան Գուաիդոյի, բլեքաութի սկզբից ի վեր արդեն երիկամների հիվանդությամբ 20 մարդ է մահացել, քանի որ հնարավոր չի եղել դիալիզ անցկացնել: Մադուրոյի կառավարությունը հերքում է այդ տեղեկատվությունը: Ընդհանուր ճգնաժամային վիճակը վատթարացել է մարտի 12-ին Կարակասի արվարձան Բարուտայում էլեկտրակայանի պայթյունի հետևանքով, որը խուճապ է առաջացրել բնակչության շրջանում, հայտնում է AP-ն: Վթարի վայր ժամանած ինժեներներին չի հաջողվել վերականգնել տրանսֆորմատորները: Հղումներ թեմայով. Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Կուբաթյան. Երևանում ուղեվարձի թանկացումն իշխանություններն ուզում են հետաձգել մինչև նոյեմբերի 1-ը Նոր ավտոբուսների մատակարարումն ուշանում է Բերձորում սելավահոսքերը վնասել են տներն ու ճանապարհները․ Հատկապես տուժել են Աղավնո և Սուս գյուղերը Հեղեղը քանդել է նաև վերջերս կառուցված ճանապարհները ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամներն այցելել են Ovio-ի՝ տարածաշրջանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոն Ovio-ի Տվյալների մշակման կենտրոնը առանձնանում է իր բացառիկ տեխնիկական հատկանիշներով ՆԳՆ․ Բողոքի ակցիայի 42 մասնակից է բերման ենթարկվել Նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտման հոդվածով |