Վրաստանը բարձրացրել է դեպի ՀՀ ռուսական գազի տարանցման գինը «Գազպրոմի» համար

Վրաստանը բարձրացրել է դեպի ՀՀ ռուսական գազի տարանցման գինը «Գազպրոմի» համար

PanARMENIAN.Net - Վրաստանի բանակցությունները ռուսական «Գազպրոմի» հետ ավարտվել են, շուտով համաձայնագիր կստորագրվի: Այդ մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի փոխնախարար Նաթիա Տուրնավան:

«Բանակցություններն ավարտվել են մեր օգտին: Տարանցման գինը բարձրացել է»,-ասել է նա:

«Տարանցման գինը, որը մեզ վճարում է ՌԴ-ն, բարձրացել է, իսկ ռուսական գազի գինը նվազել..Սա այն դեպքը չէ, որ ինչ-որ մասնավոր բիզնես կարող է հետաքրքրվել այդ այլընտրանքով»,-ասել է Տուրնավան, հայտնում է «Գրուզիա Օնլայնը»:

Նա հավելել է, սակայն, որ չի կարող ասել, թե հատկապես որքան է բարձրացել տարանցման գինը, քանի որ դա կոմերցիոն գաղտնիք է:

Ըստ Տուրնավայի, «Գազպրոմի» հետ 2-ամյա պայմանագիր կկնքվի, որը կգործի 2019-2020թթ.:

Մինչև 2016թ. «Գազպրոմը» տարանցման դիմաց գազով էր վճարում Վրաստանին: 2016-ից «Գազպրոմը» փոխեց այդ մոտեցումը, Վրաստանը ստիպված եղավ համաձայնվել նոր պայմաններին: Ընդդիմությունը մեղադրում էր Վրաստանի իշխանություններին, որ դա կնպաստի ռուսական ընկերության ներթափանցմանը վրացական շուկա, և բացի այդ, Վրաստանի եկամուտը տասնյակ միլիոնավոր դոլարներով կնվազի:

 Ուշագրավ
---