Ջրհեղեղ և սողանքներ Ինդոնեզիայում. 77 զոհ կա![]() 18 մարտի 2019 - 10:44 AMT PanARMENIAN.Net - Ինդոնեզիայի Պապուա գավառում ջրհեղեղի և սողանքների պատճառով 77 մարդ է զոհվել: Եվս 116 մարդ տուժել է, հայտնել է Սինհուա գործակալությունը փրկարար ծառայության վրա հղումով: Ջրհեղեղը տեղի է ունեցել նաև Ջայապուրի շրջանում: Տասնյակ անհետ կորածներ կան, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ջրհեղեղի պատճառ են դարձել հորդառատ անձրևները, որոնք սկսվել են մարտի 16-ին: Ավելի վաղ հայտարարվել էր, որ առնվազն 9 տուն և 2 կամուրջ է վնասվել: Մոտ 120 մարդ է տարհանվել: Ջուրն արդեն հետ է քաշվել, սակայն փրկարարները դեռ չեն հասել բոլոր տուժած վայրեր: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |