Ադրբեջանում ներում են շնորհել քաղբանտարկյալներին. ԵՄ-ում գոհ են18 մարտի 2019 - 12:05 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը ողջունել է Ադրբեջանում Նովրուզի կապակցությամբ ավելի քան 400 ազատազրկվածի ներում շնորհելու որոշումը: Այդ մասին ասվում է Եվրոպական արտաքին քաղաքականության ծառայության (ЕВС) պաշտոնական հայտարարության մեջ: Ներում ստացածների թվում են նաև քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ոչ առևտրային կազմակերպությունների անդամներ, բլոգերներ ու լրագրողներ: «Այդ քայլը հավանություն է ստացել»,-ասվում է հայտարարության մեջ, գրում է Deutsche Welle-ն: ԵՄ-ն ակնկալում է, որ ըստ Ադրբեջանի միջազգային պարտավորությունների, Բաքուն առաջիկայում ևս նմանատիպ քայլեր կձեռնարկի: ЕВС-ում նշել են, որ Եվրամիությունը կշարունակի գործակցությունն Ադրբեջանի հետ, ընդլայնելու համար համագործակցությունը, այդ թվում նաև մարդու իրավունքների ոլորտում, ինչը « փոխհարաբերությունների կարևոր տարր է»: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ավելի քան 400 կալանավորի ներում շնորհելու մասին հրամանագիր է ստորագրել, որոնց թվում նաև 14 օտարերկրացի կա: Մեծ մասն ազատվել է ազատազրկումից, 12 մարդ՝ տուգանքից, 3 ազատազրկվածի ցմահ բանտարկությունը փոխարինվել է տևական ազատազրկմամբ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |