«Բարսելոնան» Գրիզմանին է ուզում ձեռք բերել18 մարտի 2019 - 13:48 AMT PanARMENIAN.Net - Իսպանական «Բարսելոնան» մտադիր է պայմանագիր ստորագրել «Ատլետիկոյի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանի հետ: Կատալոնացիներն, որոնք մեկ անգամ արդեն փորձել են ձեռք բերել ֆուտբոլիստին, երկրորդ անգամ նման առաջարկով կդիմեն մադրիդյան ակումբին ընթացիկ խաղաշրջանի ավարտին: Միևնույն ժամանակ ակումբի ներկայացուցիչները կապ են հաստատել Գրիզմանի ներկայացուցիչների հետ, գրում է Lenta.ru-ն L'Equipe-ի վրա հղումով: Ինքը ֆուտբոլիստը վստահ չէ ակումբում իր ապագայի համար, որը հերթական անգամ չկարողացավ պայքարել Չեմպիոնների լիգայում և Իսպանիայի առաջնությունում հաղթանակի համար: Նշվում է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ ուժի մեջ է մինչև 2023թ., իսկ ֆուտբոլիստի համար հրաժարագինը 200 մլն եվրո է: Ընդ որում մինչև 2019-ի հունիսը նրան կարելի է ձեռք բերել 120 միլիոնով: Ընթացիկ խաղաշրջանում Գրիզմանը մասնակցել է «Ատլետիկոյի» կազմում 28 հանդիպման՝ դառնալով 12 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: Իսկ 2018-ին Ֆրանսիայի հավաքականի կազմում Գրիզմանը դարձել է աշխարհի չեմպիոն: Գրիզմանը համարվում է մոլորակի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը՝ նրա աշխատավարձը տարեկան հասնում է 20 մլն եվրոյի: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |