Հոլանդական տրամվայում կրակոցների հետևանքով զոհ կա. Հանցագործը թաքնվել է18 մարտի 2019 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Նիդերլանդների Ուտրեխտ քաղաքում անհայտ անձը կրակ է բացել տրամվայի ուղևորների ուղղությամբ: Արդյունքում 1 մարդ զոհվել է, մի քանիսը վիրավորվել, հայտնել է ոստիկանությունը: Իրավապահ մարմինները չեն բացառում ահաբեկչության վարկածը: Կանգառի մոտի տարածքը շրջափակված է: Տրամվայների երթևեկությունը քաղաքում ժամանակավորապես դադարեցվել է, գրում է BBC-ին: Ինչպես հայտարարել են ոստիկանությունում, հանցագործին հաջովել է հեռանալ: Ըստ չստուգված տվյալների, նա հեռացել է հանցանքի վայրից մեքենայով: Չի նշվում, թե քանի մարդ է տուժել: Հայտնի չէ նաև, թե քանի մարդ է մասնակցել հարձակմանը: Ըստ տեղական ԶԼՄ-ների, հարձակվողները մի քանիսն են եղել: Իրավապահ մարմինները հորդորել են փակ պահել դպրոցների դռները: Իշխանությունները նաև խստացրել են անվտանգության միջոցները դպրոցներում, մզկիթներում, կառավարական շենքերում և տրանսպորտային հանգույցներում: Միջադեպը տեղի է ունեցել մարտի 18-ին տեղական ժամանակով 10:45-ին, տրամվայրի կանգառից ոչ հեռու: Այժմ պատահարի տեղում են վթարային ծառայությունները: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |