«Իմ քայլի» պատգամավորն առաջարկում է տուգանքի չափը որոշել ըստ վարորդի մեքենայի արժեքի18 մարտի 2019 - 17:38 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը ֆեյսբուքյան իր էջում առաջարկել է ոչ համահարթ մոտեցում ցույց տալ երթևեկության կանոնները խախտած վարորդներին: Մասնավորապես, նա առաջարկել է, որ տուգանքի չափը որոշվի ըստ վարորդի մեքենայի արժեքի: «Արագության գերազանցման համար կիրառվող 20,000 դրամը մի վարորդի համար հսկայական բեռ է, մեկ այլ վարորդի համար աննկատ գումար։ Այդ պատճառով, ես ցանկանում եմ քննարկենք այն տարբերակը, որ ճանապարհատրանսպորտային տուգանքների մինիմալ չափերը առնվազն երկու անգամ կրճատվեն և դրանք բազմապատկվեն եկամտային գործակցի հետ։ Եկամտային գործակիցը կարելի է պայմանականորեն հաշվել մեքենայի արժեքով», - ասել է պատգամավորը: Նա նաև առաջարկել է տուգանքը կանխիկ վճարելու մեխանիզմը վերացնել, ինչը, ըստ պատգամավոր «պարունակում է կոռուպցիոն ռիսկ»: Հղումներ թեմայով. Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |