Մարության. Տրանսպորտի համակարգի հետ կապված՝ կուսումնասիրվի Պրահայի փորձը19 մարտի 2019 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Երևանում տրանսպորտի խնդրին լուծում տալու համար ուսումնասիրվելու է Պրահայի տրանսպորտային համարակրգը, այդ քաղաքի փորձը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: «Տրանսպորտի համակարգի հետ կապված՝ կարող եմ ասել, որ իմ առաջին տեղակալը մեկ շաբաթով մեկնել է Պրահա՝ ամբողջությամբ ուսամնասիրելու համակարգը, փորձը։ Նաև նոր հանձնաժողով է ստեղծվում, այսինքն՝ այս ուղղությամբ սկսվում են կոնկրետ քննարկումներ», - ասել է Մարությանը, հայտնում է Aysor.am-ը։ Լրագրողները քաղաքապետից հետաքրքրվել են նաև մետրոյի նոր կայարանի կառուցման հարցով, ինչին ի պատասխան՝ նա տեղեկացրել է, որ շատ հետաքրքիր առաջարկներ կան՝ ի դեմս «Թումոյի» մերձակայքում կայարան ունենալուն։ Հայկ Մարությանի խոսքով՝ առաջին տարբերակով կայարանի հարցը կարել է լուծել համայնքի ուժերով, որպեսզի սա պետության վրա բեռ չլինի։ Երկրորդ տարբերակն այն է, որ տնտեսվարողը ներդրումներ անի, շրջակայքում հին շենքերի փոխարեն նոր շենքեր կառուցվեն, և մետրոյի կայարան ունենալու արդյունքում տնտեսվարողը կարողանա բնակարաններն առավել թանկ գնով վաճառել։ «Այս առաջարկը կոնկրետ տնտեսվարող է արել, համատեղ հետագա գործողությունների պլան ենք մշակում։ Աշխատում ենք նաև ճոպանուղի ունենալու ուղղությամբ։ Ես շատ եմ ուզում, որ ունենանք,-հավելել է Մարությանը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |