Ղազախստանի նոր նախագահն առաջարկել է Աստանան վերանվանել Նուրսուլթան

Ղազախստանի նոր նախագահն առաջարկել է Աստանան վերանվանել Նուրսուլթան

PanARMENIAN.Net - Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ստանձնել է Ղազախստանի նախագահի պաշտոնը: Նա Սահմանադրության վրա երդվել է հավատարիմ ծառայել Ղազախստանի ժողովրդին: Երդման արարողությունից հետո Սահմանադրական խորհրդի նախագահ Կայրատ Մամին հայտարարել է նախագահի լիազրությունները Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևից Սենատի ղեկավար Կասիմ Ժոմարտ Տոկաևին անցնելու մասին, հայտնում է Sputnik Ղազախստանը:

Պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո Տոկաևն առաջարկել է երկրի մայրաքաղաք Աստանան վերանվանել Նուրսուլթան՝ Ղազախստանի առաջին նախագահի պատվին:

Ըստ Սահմանադրության, Տոկաևը կղեկավարի երկիրը մինչև Նուրսուլթան Նազարբաևի լիազորությունների ժամկետի ավարտը, որը ղեկավարել է երկիրը 30 տարի:

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հրաժարական է տվել: Այդ մասին նա հայտարարել է մարտի 19-ին ուղիղ եթերում՝ հատուկ ուղերձում:«Ես որոշում եմ կայացրել դադարեցնելու իմ լիազորությունները նախագահի պաշտոնում»,-ասել է նա ժողովրդին հասցեագրված ուղերձում: Նազարբաևը հայտարարել է նաև, որ կշարունակի կատարել Անվտանգության խորհրդի նախագահի լիազորությունները:

Նազարբաևը գլխավորում էր Ղազախստանը 1990-ից, 2015-ից նա վերընտրվել է 5-րդ անգամ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---