Պարտադիր պատվաստումների հակառակորդ իտալացի քաղգործիչը ջրծաղիկով է հիվանդացել

Պարտադիր պատվաստումների հակառակորդ իտալացի քաղգործիչը ջրծաղիկով է հիվանդացել

PanARMENIAN.Net - Իտալիայի հյուսիս-արևելյան ինքնավար մարզի նախագահ Մասիմիլիանո Ֆեդրիգան ջրծաղիկով է հիվանդացել և 4 օր հիվանդանոցում է անցկացրել:

Նախկինում նա դեմ էր հանդես գալիս օրենքի ընդունմանը, որով ծնողները պարտավոր կլինեին պատվաստել երեխաներին, գրում է Snob.ru-ն The Times-ի վրա հղումով:

12 հիվանդություններից, այդ թվում ջրծաղիկի, կարմրուկի և պոլիոմիելիտի դեմ պարտադիր պատվաստումների մասին օրենքն ընդունվել է Իտալիայում 2017-ին: Չպատվաստված երեխաներին արգելվեց հաճախել դպրոց և մանկապարտեզ: Իսկ ծնողները, որոնք չեն պատվաստում երեխաներին, մեծ տուգանքներ պետք է վճարեն:

Ֆեդրիգան քննադատում էր այդ որոշումը՝ «ստալինյան» անվանելով իշխանությունների այդ գործողությունները, գրում է Independent-ը:

Հոսպիտալացումից հետո քաղաքական գործիչը չի փոխել իր կարծիքը: Նա պնդում է, որ իր երեխաներից չի վարակվել, քանի որ նրանք պատվաստված են: Հայտնի բժիշկ Ռոբերտ Բուրիոնին հայտարարել է, որ Ֆեդրիգայի հոսպիտալացումը պետք է տագնապի ազդանշան լինի այն մեծահասակների համար, որոնք չեն ցանկանում պատվաստվել:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---