$5 մլն-ի ներդրում՝ Լոռիում ջրի գործարան ստեղծելուն

$5 մլն-ի ներդրում՝ Լոռիում ջրի   գործարան ստեղծելուն

PanARMENIAN.Net - Ստեփանավան խոշորացված համայնքի Կաթնաղբյուր գյուղում չինական ընկերությունը պատրաստվում է $5 մլն-ի ներդրում կատարել՝ ջրի արտադրության գործարան հիմնելու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:

Նախարարը նշել է, որ Լոռու մարզում 50-ից ավելի ներդրումային ծրագիր է ներկայացվել՝ զբոսաշրջության, արդյունաբերության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում:

Ավելի վաղ՝ ՀՀ կառավարության մարտի 14-ի նիստում, հարկային արտոնություն է տրվել «Էյ ընդ էմ ռեյր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, որը զբաղվելու է քաղցրահամ և հանքային ջրերի շշալցմամբ։

Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 13.2 մլրդ դրամի կամ մոտ 23․8 մլն եվրոյի ներդրում, այս պահի դրությամբ արդեն իսկ իրականացվել է €7.9 մլն-ի ներդրում (հողի ձեռքբերում, շինարարական աշխատանքներ, վարչական ծախսեր):

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---