Բիզնեսը հնարավոր կլինի գրանցել նաև հաշվապահական գրասենյակներում20 մարտի 2019 - 17:57 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արդարադատության նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում շրջանառության մեջ է դրել բիզնեսի գրանցման գործընթացի մատչելիությանն ուղղված նախագիծ: Դրանով առաջարկվում է իրավաբանական անձանց պետական գրանցում, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում իրականացնող մարմնի սպասարկման գրասենյակների գործառույթները նոտարների, փաստաբանների, փաստաբանական գրասենյակների և այլ անձանց կողմից իրականացնելու հնարավորությունը վերապահել նաև վերջին մեկ տարում տարեկան առնվազն 20 մլն դրամի չափով հարկվող շրջանառություն ունեցող հաշվապահական գրասենյակներին: Այդ գրասենյակները պետք է հիմնադրված լինեն առնվազն 3 տարի առաջ և ունենան առնվազն 3 հաշվապահի կամ աուդիտորի որակավորում ունեցող աշխատող: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել բիզնեսի հիմնադրման գործընթացների պարզությունը և մատչելիությունը, մասնավորապես՝ ընդլայնել սպասարկման գրասենյակները, կրճատել բիզնեսի գրանցման գործընթացի այլընտրանքային ծախսերը, խնայել քաղաքացիների ժամանակը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |