Դավիթ Սանասարյանը վիճարկելու է իր կողմից էթիկայի կանոնը խախտելու մասին որոշումը

Դավիթ Սանասարյանը վիճարկելու է իր կողմից էթիկայի կանոնը խախտելու մասին որոշումը

PanARMENIAN.Net - Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը խախտել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով ամրագրված էթիկայի կանոնը։ Այսպիսի որոշում է հրապարակել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը։

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հարուցած կարգապահական վարույթի արդյունքում պարզել է ու արձանագրել, որ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը թույլ է տվել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով ամրագրված էթիկայի կանոնի խախտում, այն է՝ իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի և իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը։

Որոշումը կարելի է բողոքարկել մեկ ամսվա ընթացքում։

Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանն ու իր ղեկավարած կառույցի իրավաբանները համաձայն չեն Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կողմից կայացրած որոշման հետ։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նա կարծիք հայտնեց, հանձնաժողովը պետք է վարույթ չհարուցեր, հայտնում է Panorama.am-ը:

Ծառայության ղեկավարի խոսքով, ինքը դատական կարգով վիճարկելու է հանձնաժողովի որոշումը։

Ավելի վաղ Էթիկայի հանձնաժողովը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի դիմումի հիման վրա փետրվարի 26-ին որոշում էր կայացրել Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի վրաբերյալ էթիկայի կանոնի առերևույթ խախտման հատկանիշներով վարույթ հարուցելու մասին: իմոնյանն իր դիմումում նշել էր, որ Սանասարյանը ԵՊՀ-ում բացահայտված չարաշահումների մասին հայտարարել էր մինչև ուսումնասիրության արդյունքներն օրենքով սահմանված կարգով ամփոփելը։

Պետական Վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանն իր հերթին դիմել էր Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ իր նկատմամբ հարուցած վարույթը կարճելու համար։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---