Forbes. Գալիցկին գլխավորում է ամենամեծ եկամուտներով ՌԴ միլիարդատերերի վարկանիշը

Forbes. Գալիցկին գլխավորում է ամենամեծ եկամուտներով ՌԴ միլիարդատերերի վարկանիշը

PanARMENIAN.Net - Forbes-ը հրապարակել է ռուսաստանցի այն միլիարդատերերի վարկանիշը, որոնք 2018-ին ընդհանուր առմամբ $11 մլրդ-ից ավելի են վաստակել ակտիվների վաճառքից և դիվիդենտների հաշվին: Ցանկը գլխավորել է ծագումով հայ Սերգեյ Գալիցկին (Հարությունյան), որը 2018-ի փետրվարին $2,44 միլիարդով վաճառեց «Մագնիտի» իր բաժնետոմսերի 29,1%-ը ՎՏԲ բանկին և հեռացավ ընկերության բոլոր պաշտոններից:

Գալիցկին առաջին անգամ է ընդգրկվում այս վարկանիշում: Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցուցակում միլիարդատերը Forbes-ի վարկածով 28-րդն է 4 միլիարդ դոլար կարողությամբ, գրում է «Վեդոմոստին»:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) ՎՏԲ խմբին է վաճառել իր գրեթե ամբողջ բաժնեմասը բիզնեսում, որը ստեղծել էր 24 տարի առաջ: Նա վաճառել է բաժնետոմսերը 138 մլրդ ռուբլով: Գալիցկին ասել էր, որ ապրելու է Կրասնոդարում և զբաղվելու է մանկապատանեկան ֆուտբոլով: Գործարարը նաև «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի սեփականատերն է: Նա Կրասնոդարում զբոսայգի է կառուցել, որը գտնվում է «Կրասնոդար» մարզադաշտի հարևանությամբ: Այգին բացվել է 2017-ի սեպտեմբերի 28-ին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---