Աշխարհի գավաթ. Արթուր Թովմասյանը՝ արծաթե, Վահագն Դավթյանը` բրոնզե մեդալակիր

Աշխարհի գավաթ. Արթուր Թովմասյանը՝ արծաթե, Վահագն Դավթյանը` բրոնզե մեդալակիր

PanARMENIAN.Net - Դոհայում ընթացող մարմնամարզության Աշխարհի գավաթի խաղարկության օղակների վարժությունում հայ մարզիկները նվաճել են միանգամից 2 մեդալ:

Արծաթե մեդալակիր է դարձել Արթուր Թովմասյանը՝ 14.833 միավորով, նրան հաջորդել է Վահագն Դավթյանը: Վերջինս վաստակել է 14.825 միավոր:

Ոսկե մեդալը բաժին է հասել չինացի Խինյու Լանին:

Նժույգթափերի վարժությունում Հարություն Մերդինյանը զբաղեցրել է 5-րդ տեղը, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Մարտի 23-ին կայանալու է հենացատկերի եզրափակիչը, որտեղ կներկայանա Արթուր Դավթյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---