Մարտի 24-ից տեղումներ են սպասվում

Մարտի 24-ից տեղումներ են սպասվում

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում` մարտի 23-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 24-26-ը և 28-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ, մարտի 24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մարտի 24-25-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:

Երևանում՝ մարտի 23-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 24-26-ը և 28-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։ Մարտի 24-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---